«Ատալանտայի» հարձակվողը տեղափոխվեց Գերմանիա

«Ատալանտայի» հարձակվող Էլ-Բիլալ Տուրեն վարձավճարով տեղափոխվել է «Շտուտգարտ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա մալիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 2,5 միլիոն եվրո։

Տուրեն «Ատալանտա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Ալմերիայից» 29 միլիոն եվրոյի դիմաց։ Թիմի կազմում նա անցկացրել է 17 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։