«Արսենալը» լրջորեն հետաքրքրված է Նիկո Ուիլյամսի ծառայություններով

«Արսենալը» լրջորեն հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով և պատրաստ է վճարել այն գումարը, որը կպահանջի իսպանական ակումբը ֆուտբոլիստի դիմաց։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում և դիտարկում է տեսանելի ապագայում «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը։

Անցած մրցաշրջանում 22-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։