«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը առաջիկա հանդիպումներում չի օգնի թիմին։ Դանիացին վնասել է աքիլեսյան ջիլը, նույն վնասվածքը, որին նա բախվեց նախորդ մրցաշրջանում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 28-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը կտևի մոտ մեկ ամիս։
«Բարսելոնան» ակնկալում է, որ պաշտպանը կկարողանա վերադառնալ սեպտեմբերին միջազգային ընդմիջումից հետո։ Լա Լիգայի առաջին տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (2:1) Անդրեաս Քրիստենսենը խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին՝ փոխարինելով Պաու Կուբարսիին։