📷«Ռեալի» ֆուտբոլիստները լուսանկար են հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան համատեղ լուսանկար են հրապարակել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։

«Շնորհակալություն գալու համար»,- գրել է բրազիլացի ֆուտբոլիստը սոցցանցի իր միկրոբլոգում։

Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։