🎥 «Ուրարտուն» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը

Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրում «Ուրարտուն» հանդիպեց «Ալաշկերտին»։

Դմիտրի Գունկոյի սաները 3:0 հաշվով հաղթեցին Խաշմանյանի տղաներին։

«Ուրարտուի» կազմում աչքի ընկան Լուկման Գիլմորը (45՚), Իվան Իգնատևը (63՚) և Էդգար Մովսեսյանը (81՚)։

Այս խաղից հետո «Ուրարտուն» 7 միավորով 3-րդն է, «Ալաշկերտը» 4 միավորով 5-րդը։