🎥 SERIE A. «Միլանը» պարտվեց «Պարմային»

«Միլանը» Ա Սերիայի 2-րդ տուրի խաղում պարտվել է «Պարմային», օգոստոսի 24-ին Պարմայում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Խաղի հաշիվը բացվեց 2-րդ րոպեին. Դենիս Ման դիպուկ հարվածով առաջ մղեց «Պարմային»։ «Միլանը» վերադարձավ 66-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի գոլի շնորհիվ: Հաղթանակ տանտերերին բերեց խաղի 77-րդ րոպեին Մատեո Կանչելյերիի գոլը։

«Պարման» 4 միավորով գլխավորում է Ա Սերիայում և ունի 1 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: