🎥 PREMIER LEAGUE. «Բրայթոնը» խաղավարտին հաղթանակ կորզեց «Մանչեսթեր Յունայթեդից»

Անգլիական Պրեմիեր Լիգայի երկրորդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ֆաբիան Հյուրցելերի սաները կարողացան հաղթանակի հասնել մանկունիացիների նկատմամբ՝ խաղավարտին խփած գոլի շնորհիվ։

Հանդիպման 32-րդ րոպեին Դանի Ուելբեքը Կաուրո Միտոմայի փոխանցումից հետո բացեց հաշիվը։ Թիմերն առաջին խաղակեսում այլևս գոլեր չհեղինակեցին։

60-րդ րոպեին Նուսեր Մազրաուիի փոխանցումից հետո աչքի ընկավ Ամադու Դիալոն։ Թվում էր, թե հանդիպումը ոչ-ոքի կավարտվի, սակայն դրան համաձայն չէր Խուան Պեդրուն, ով 90+5-րդ րոպեին խփեց թիմի հաղթական գոլը։

Այսպիսով, «Բրայթոնը» երկու տուրից հետո ունի 100%-անոց արդյունք, իսկ ՄՅՈւ-ն 3 միավորով 8-րդն է։