🎥 PREMIER LEAGUE. «Արսենալը» վստահ հաղթանակ տարավ «Ասթոն Վիլայի» նկատմամբ

Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթեց «Ասթոն Վիլային»։

Հանդիպման ելքը վճռվեց երկրորդ խաղակեսում. գոլերի հեղինակներ դարձան Լեանդրո Տրոսսարը (67-րդ րոպե) և Թոմաս Պարթին (77): Արդյունքում՝ 2:0՝ լոնդոնցիները երկրորդ հաղթանակը տարան Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի մեկնարկում։

Հաջորդ տուրում «Արսենալը» տանը կխաղա «Բրայթոնի» հետ, իսկ «Ասթոն Վիլան» կմեկնի Լեսթեր։ Երկու հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 31-ին։