«Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին կշարունակի հանդես գալ Թուրինում։ Ակումբի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 25-ամյա ֆուտբոլիստի հետ։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2026 թվականը։ Սպասվում է, որ բոլոր մանրամասները վերջնական տեսքի կբերվեն ուրբաթ օրը՝ օգոստոսի 23-ին։
Ամերիկացի ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաքքենին վաճառվող ութ խաղացողների թվում էր։