«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը լավագույնն է 21-րդ դարում մեկ խաղում խփած գոլերի միջին քանակով։ Մեկ խաղում ֆուտբոլիստի միջին ցուցանիշը կազմում է 0,82 գոլ։ Սա համաշխարհային ֆուտբոլի լավագույն ցուցանիշն է, հայտնում է Popfoot-ը։
21-րդ դարի լավագույն 5 ֆուտբոլիստները՝ մեկ խաղում խփած գոլերի միջին քանակով։
1. Էրլինգ Հոլանդ՝ 0,82 (257 գոլ 315 խաղում),
2. Լիոնել Մեսսի՝ 0,78 (838 գոլ 1069 խաղում),
3. Կրիշտիանու Ռոնալդու՝ 0,73 (897 գոլ 1233 խաղում),
4. Կիլիան Մբապպե՝ 0,72 ( 332 գոլ 1069 խաղում),
5. Ռոբերտ Լևանդովսկի. – 0,70 (654 գոլ 928 խաղում)։