Մադրիդի «Ռեալի» աստղային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վնասվածք է ստացել ուրբաթ օրը կայացած մարզման ժամանակ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա անգլիացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ոտնաթաթի մկանային վնասվածք։ Բելինգհեմը կարող է խաղադաշտ վերադառնալ սեպտեմբերի վերջին, հայտնում է ESPN-ը։

Մադրիդի «Ռեալը» կիրակի օրը կանցկացնի իր առաջին տնային հանդիպումը «Վալյադոլիդի» հետ։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 2 հանդիպում և դարձել գոլային փոխանցման հեղինակ։