Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարիո Մարտինը վարձավճարով տեղափոխվել է «Վալյադոլիդ»: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է։ Նա իր նորամուտը հիմնական թիմում նշել է 2023 թվականի հունվարին։ Ընդհանուր առմամբ նա մադրիդյան թիմի հետ մասնակցել է չորս հանդիպման։
«Վալյադոլիդը» Իսպանիայի առաջնությունում մեկնարկեց «Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակով (1։0)։