Կոլումբիացի հարձակվողը տեղափոխվեց Լա Լիգա

«Ուոթֆորդի» հարձակվող Յասեր Ասպրիլյան տեղափոխվել է «Ժիրոնա», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա կոլումբիացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 18 միլիոն եվրո։

Ասպրիլյան «Ուոթֆորդի» կազմում անցկացրել է 86 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Կոլումբիայի հավաքականի կազմում անցկացրած 6 խաղում եզրային հարձակվողը դարձել է 2 գոլի հեղինակ։