Սոն Հյուն Մին. «Ես դեռ ինձ չեմ համարում այս ակումբի լեգենդը»

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը խոստովանել է, որ կցանկանար հետք թողնել լոնդոնյան թիմի պատմության մեջ, ինչպես դա արեց Հարի Քեյնը։ Բայց առայժմ նա իրեն ակումբի լեգենդ չի համարում։

«Ես դեռ ինձ չեմ համարում այս ակումբի լեգենդը։ Բայց ես արդեն ասել եմ, որ ցանկանում եմ ինչ-որ բան հաղթել «Թոթենհեմի» հետ և շատ ուրախ կլինեմ, եթե ինձ լեգենդ անվանեն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Սոնը միացել է «Թոթենհեմին» 2015 թվականին։ 2023 թվականին Քեյնը «Բավարիա» տեղափոխվելուց հետո նա դարձավ թիմի նոր ավագը։