«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն շուտով կարող է դառնալ «Նապոլիի» ֆուտբոլիստ։
Ըստ El Chiringuito-ի՝ նեապոլցիները կվճարեն 30+10 մլն եվրո։ Պայմանագիրն նախատեսված կլինի երեք տարով։
Նախորդ մրցաշրջանում բելգիացի հարձակվողը վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում Լուկակուն դարձել է 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։