Ռիվալդո․ «Նա ամեն ինչ ունի հաջողության հասնելու համար»

«Բարսելոնայի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն բարձր է գնահատում իր հայրենակից Վիտոր Ռոկեի հեռանկարները։

««Բետիսը» հիանալի թիմ է։ Կարծում եմ՝ Ռոկեն իրեն կդրսևորի Լա Լիգայում և ցույց կտա, թե որքան լավն է։ «Բարսելոնայի» հետ նույն առաջնությունում խաղալը մեծ խթան կլինի նրա համար։

Նա կցանկանա ապացուցել, որ «Բարսան» շտապում էր իրեն վարձավճարով բաց թողնել։ Ռոկեն ամեն ինչ ունի հաջողության հասնելու համար»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Սպասվում է, որ 19-ամյա բրազիլացին շուտով վարձավճարով կտեղափոխվի «Ռեալ Բետիս»։