Պեպ Գվարդիոլան խոսել է Ռահիմ Ստերլինգի՝ թիմ հնարավոր վերադարձի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի՝ թիմ հնարավոր վերադարձի մասին։

«Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է։ Ես նրան միայն ամենայն բարիք եմ մաղթում, բայց այս պահին նա պատկանում է «Չելսիին», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել յոթ տարի (2015-2022 թթ.)։