Պաշտոնական․ Սերխի Ռոբերտոն տեղափոխվեց «Կոմո»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Կոմո», որը մարզում է կատալոնական ակումբի իր նախկին խաղընկեր Սեսկ Ֆաբրեգասը։

Իտալական ակումբը հայտարարել է Սերժի Ռոբերտոյի հետ երկու տարվա պայմանագիր կնքելու մասին։

Այս ամառ 32-ամյա կիսապաշտպանը հեռացավ «Բարսելոնայից», որի կազմում նա անցկացրել է իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան։