Գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը անգլիական թիմից հեռանալուց մեկ տարի անց պաշտոնապես վերադարձավ «Մանչեսթեր Սիթի», հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը «քաղաքայինների» հետ պայմանագիր է կնքել 1 մրցաշրջանով։ Գյունդողանը անգլիական ակումբում արդեն խաղացել է 2016-2023 թվականներին՝ անցկացնելով 304 հանդիպում և դառնալով 60 գոլի հեղինակ։
Գերմանացի ֆուտբոլիստի նախորդ թիմը եղել է «Բարսելոնան», որի կազմում նա հանդես է եկել 2023 թվականից և հեռացել 2024 թվականի օգոստոսին՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանագիրը։
Ավելի վաղ Գյունդողանը հայտարարել էր Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։