«Լաս Պալմասի» հարձակվող Մունիր Էլ Հադադին «Լեգանես» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ 28-ամյա մարոկկացին պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը։
«Բարսելոնայի» սանը փոխել է իր երրորդ թիմը վերջին 3 տարում։ Նա նախկինում հանդես է եկել նաև «Խետաֆեի» և «Սևիլիայի» կազմում։
2023/24 մրցաշրջանում Մունիրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։