Մոհամեդ Սալահի ապագան մնում է անորոշ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ապագան մնում է անորոշ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։

Ըստ շրջանառվող լուրերի, 32-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը և կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, Սալահը չի միանա «Մանչեսթեր Սիթիին» կամ «Մանչեսթեր Յունայթեդին», այլ կարող է քննարկել Լոնդոն վերադառնալու առաջարկները։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերայի սկզբում նա հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում», սակայն երբեք չի ցուցադրել իր լավագույն խաղը։ 2016 թվականին «Չելսին» հարձակվողին 15 միլիոն եվրոյով վաճառեցին «Ռոմային», իսկ մեկ տարի անց նա տեղափոխվեց «Լիվերպուլ»։