«Բարսելոնայի» պաշտպան Միքայիլ Ֆայեն մոտ է թիմից հեռանալուն, այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ աֆրիկացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում։ Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Ռենի» հետ։ Գործարքի գումարը կկազմի 12 մլն եվրո, ներառվելու են նաև չորս միլիոնի չափով բոնուսներ։
Նշվում է, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, պաշտպանը կմեկնի Ֆրանսիա։