Մատս Հումելսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

Պաշտպան Մատս Հումելսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ 35-ամյա գերմանացու համար պայքարում է «Բրայթոնը»։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կպայքարի «Մալյորկայի» և «Ռեալ-Սոսյեդադի» հետ։

2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։