«Բարսելոնան» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է եզրային հարձակվող ձեռք բերել։
Ինչպես հայտնում է լրագրող Ալբերտ Ֆերնանդեսին՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի ղեկավարությանը խնդրել է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում անգլիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 56 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Անցած մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։