Երկու լեգենդար ֆուտբոլիստներ համալրել են Անգլիայի հավաքականի մարզչական շտաբը

Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է Էշլի Քոուլին ու Ջոլեոն Լեսկոտին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լի Կարսլիի օգնականներ նշանակելու մասին։

Կարսլիի երկու նոր օգնականներն էլ նախկինում հանդես են եկել Անգլիայի հավաքականի կազմում։ Քոուլը հանդես է եկել ազգային թիմում՝ խաղալով «Արսենալում» և «Չելսիում», Լեսկոտը՝ «Էվերթոնում» և «Մանչեսթեր Սիթիում»։

Քոուլը և Լեսկոտը նախկինում աշխատել են որպես Կարսլիի օգնականներ Անգլիայի երիտասարդական հավաքականում։