«Բորնմութը» աշխատում է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային ձեռք բերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» մտադիր է մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, որոնց թվում է նաև Կեպան։
Իսպանացի 29-ամյա դարպասապահը 6 տարի առաջ է տեղափոխվել «Չելսի»։ Կեպայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը դարպասապահին գնահատում է 12 միլիոն եվրո։