«Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ։
Թուրինյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է անգլիական գրանդին առաջարկել ֆուտբոլիստին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու գործարք՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգով (47 միլիոն եվրո) գնելու հնարավորությամբ, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Հիմնական խնդիրը 24-ամյա ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրով Սանչոն տարեկան վաստակում է մոտ 20 միլիոն եվրո։
Սանչոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև ՊՍԺ-ն։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»։