Ջեդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել լոնդոնյան գրանդում

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ Սանչոն դարձել է լոնդոնյան թիմի նոր թիրախը։ «Մանչեսթեր Յունայթեդը» իրենց հերթին պատրաստ են քննարկել ֆուտբոլիստի վաճառքը, եթե նրա համար առաջարկեն առնվազն 45 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում անգլիացին վարձավճարով հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»։