«Դա իմ գործը չէ»․ Ֆլիկը խոսել է Դանի Օլմոյին գրանցելու խնդրի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի նոր պայմանագիր կնքած կիսապաշտպան Դանի Օլմոյի գրանցման մասին հարցին։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական ակումբը որոշել է կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին անվճար բաց թողնել «Մանչեսթեր Սիթի»՝ Օլմոյի գրանցման համար միջոցներ ազատելու համար։

«Դա իմ գործը չէ։

Դանին պատրաստ է խաղալ։ Մենք սպասում ենք նրա գրանցմանը։ Հուսով եմ, որ նա կլինի թիմում շաբաթ օրը, քանի որ դա մեզ շատ կօգնի։

Օլմոն ականավոր ֆուտբոլիստ է։ Մարզումների ժամանակ դուք կարող եք տեսնել, որ նա անհավանական լավ է խաղում ճնշման տակ։ Լավ է, որ Դանին միացավ թիմին»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Իսպանական Լա Լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» կհանդիպի Բիլբաոյի «Ատլետիկին»։ Խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 24-ին։