«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դժվար թե երկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սալահը 2024/25 մրցաշրջանի վերջում կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Աստղային հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են տեղի ակումբները։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամռանը։