Հարի Քեյնը պատասխանել է այն հարցին, թե ինչ տիտղոս է երազում նվաճել

Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը պատասխանել է այն հարցին, թե ինչ տիտղոս է երազում նվաճել, ինչպես նաև խոսել հաջորդ մրցաշրջանում իր նպատակի մասին։

«Իմ երազանքն է թիմի հետ հաղթել Բունդեսլիգան և Չեմպիոնների Լիգան: Կցանկանայի ազգային հավաքականի հետ հաղթել խոշոր մրցաշարում։ Իմ նպատակն այս մրցաշրջանում հնարավորինս շատ տիտղոսներ նվաճելն է»,- Քեյնի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ը։

31-ամյա անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Լոնդոնի «Թոթենհեմից»։ 2023/2024 մրցաշրջանում հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։