«Էվերթոնը» պայմանագիր է կնքել 37-ամյա դարպասապահ Ասմիր Բեգովիչի հետ

«Էվերթոնը» պայմանագիր է կնքել 37-ամյա դարպասապահ Ասմիր Բեգովիչի հետ։ Դարպասապահը նոր թիմ է տեղափոխվել ՔՊՌ-ից ազատ գործակալի կարգավիճակով՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։

Դարպասապահը 2021-2023թթ․ հանդես է եկել «Էվերթոնում»։ Անցած ամառ նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՔՊՌ, սակայն մեկ տարի անց որոշեց վերադառնալ «Էվերթոն»։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 300 հազար եվրո։