Քոուլ Պալմերը ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև

Անգլիայի հավաքականի և «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը ընտրություն է կատարել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև։

«Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսսին. Ես ընտրում եմ Մեսսիին»,- Պալմերի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք, որ երկու լեգենդար ֆուտբոլիստներն էլ այժմ հանդես են գալիս Եվրոպայից դուրս։ Ռոնալդուն պաշտպանում է սաուդյան «Ալ-Նասր» գույները, իսկ Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։