Կոդի Գակպոն խոսել է Արնե Սլոտի և Յուրգեն Կլոպի տարբերություների մասին

«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Արնե Սլոտի և Յուրգեն Կլոպի միջև տարբերության մասին, ով այս ամառ լքել է անգլիական ակումբը։

«Սլոտը անմիջապես ձեռք բերեց ակումբի բարեհաճությունը։ Կլոպի համեմատ շատ բան է փոխվել, բայց նա շատ լավ տպավորություն է թողնում։ Պարտադիր չէ, որ այն լավացել է կամ վատացել, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ փոխվել է։

Անցած մրցաշրջանում մենք ավելի շատ խաղում էինք հակագրոհների վրա, բայց դա միայն ձեռնտու էր։ Մենք շուտով կյուրացնենք նոր համակարգը։ Սա մեզ շատ բան կարող է տալ։

Նա շատ ազնիվ է և շիտակ, և ֆուտբոլիստները շահում են դրանից։ Այսպիսով, նրանք միշտ հասկանում են, թե ինչ արժեն։ Մենք արդեն լավ ենք խաղացել մինչմրցաշրջանային մարզումներին, ինչպես դա արեցինք «Իպսվիչի» դեմ առաջին տուրում։ Սա անմիջապես ձեզ առավելություն է տալիս։ Եթե ​​այսպես շարունակվի, մենք կարող ենք հիանալի մրցաշրջան անցկացնել»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում Sport Nieuws-ը։