Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի «Սանտիագո Բեռնաբեուում» առաջիկա նորամուտի մասին։
«Մբապպեի համար շատ լավ օր կլինի, քանի որ նա առաջին անգամ խաղում է «Սանտիագո Բեռնաբեուում» «Ռեալի» մարզաշապիկով։ Երկրպագուները շատ ուրախ են նրա համար։ Հաշվի առնելով նրա որակը՝ Մբապպեն լավ խաղ կցուցադրի, իսկ դա դուր կգա երկրպագուներին»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է թիմի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ռեալը» արտագնա ոչ-ոքի էր խաղացել «Մալյորկայի» հետ (1։1)։