Կառլո Անչելոտտի․ «Նա շատ երջանիկ է այստեղ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Ռոդրիգոյի հետ կապված իրավիճակի մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացին դժգոհ է եղել նրանից, որ Կիլիան Մբապպեի՝ «Ռեալ» ժամանելուց հետո դադարեցրել են նրան հիշատակել՝ ավելի հաճախ խոսելով թիմի նոր եռյակի մասին։

«Ես խոսեցի նրա հետ և հարցրի, թե արդյոք որևէ բան պատահե՞լ է․ Նա շատ երջանիկ է այստեղ և շատ լավ է կենտրոնացած թիմի առաջիկա խաղերի վրա։ Նա լավագույններից մեկն է, և պետք է հստակ նշեմ, որ Ռոդրիգոյի հետ խնդիրներ չկան»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի խաղում սեփական հարկի տակ կմրցի «Վալյադոլիդի» հետ։