«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն շուտով կտեղափոխվի «Ալ-Հիլալ», հայտնում է A Bola-ն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են 30-ամյա պորտուգալացու տրանսֆերի շուրջ մոտ 40 միլիոն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում»։ Նա բոլոր մրցաշարերում կատալոնական թիմի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։