Ռաֆայել Բենիտեսը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում երբևէ մարզել է

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում երբևէ մարզել է։

«Սթիվեն Ջերարդը լավագույն ֆուտբոլիստն է, ում ես մարզել եմ», – Բենիտեսի խոսքերը մեջբերում է Stick to Football-ը։

Հիշեցնենք, որ Բենիտեսն աշխատել է «Լիվերպուլում» 2004-ից 2010 թվականներին։ Ջերարդն իր ողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում»։