Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ «զինագործների» ղեկավարությունը բարձրակարգ գործարք է պատրաստում։
«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է համալրել Միկել Արտետայի թիմի շարքերը։ Օսիմհենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Իտալիայի առաջնության անցած մրցաշրջանում Օսիմհենը անցկացրել է 25 հանդիպում, դառնալով՝ 15 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։