Այս անգամ զրուցել ենք «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ։
–Արսեն կ՞խոսեք ձեր առաջին քայլերի մասին, ի՞նչպես որոշեցիք, որ ցանկանում եք ֆուտբոլիստ դառնալ։
-Ծնողներս են ինձ ֆուտբոլի տարել, այդ ժամանակ ես 6 տարեկան էի։ Ապրում էինք Սարատով քաղաքում։ Հայրս ինձ ասաց, որ եթե դա ինձ դուր չգա, մենք կգնանք այլ սպորտաձևի` բասկետբոլի կամ հոկեյի։ Բայց առաջին պարապմունքից հետո որոշեցի մնալ ֆուտբոլում, ինձ ամեն ինչ դուր եկավ, մարզվում էի 1-2 տարով մեծ տղաների հետ։
Սկզբում ես կենտրոնական հարձակվող էր։ Հետո ծնողներիս հետ վերադարձանք Կրասնոդար։ Այնտեղ շարունակեցի զբաղվել ֆուտբոլով, մարզվում էի Կուբանի դպրոցում։ Իմ մարզիչը Էդուարդ Դմիտրիևիչ Անտոնյանցն էր՝ մեր տարածաշրջանի շատ պատվավոր անձնավորություն։ Ես սկսեցի խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ հետո դարձա թիմի դարպասապահը։ Ինձ շատ դուր եկավ և որոշեցի, որ պետք է դարպասապահ լինեմ։
Ես չէի ծրագրում ֆուտբոլիստ դառնալ, այնպես ստացվեց, որ 17 տարեկանում ինձ հրավիրեցին «Կրասնոդարի» երկրորդ թիմ։ Մեկ ամիս անց ինձ պայմանագիր առաջարկեցին։ Միայն այդ ժամանակ հասկացա, որ կարող եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։
–Կնշե՞ք ձեր կարիերայի ամենադիտարժան հանդիպումներից մի քանիսը։
-Իմ կարիերայից կարող եմ առանձնացնել Հայաստանի ազգային հավաքականի երկու հանդիպում։ Մեկը Դանիայի դեմ, երբ պարտվեցինք 0։1 հաշվով, մյուսը՝ Լեհաստանի, որտեղ պարտվեցինք 1։2 հաշվով։ Դանիայի հետ ես կարողացա լավ խաղ ցուցադրել, ցավոք սրտի դա բավարար չեղավ դրական արդյունքի հասնելու համար։
-Փորձի՞ր գնահատել մարզավիճակդ։
-Մարզավիճակս գնահատում եմ լավ, կարծում եմ կարող եմ օգնել թիմին և հավաքականին ցանկացած խաղում։