Հայտնի են «Բարսելոնայի» ավագները նոր մրցաշրջանում

«Բարսելոնան» հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր թիմի ավագը կլինեն 2024/25 մրցաշրջանում։

Այս մրցաշրջանում կատալոնացիները կունենան հինգ ավագ՝ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը, Պեդրին և հարձակվող Ռաֆինյան։

Այս ամառ պաշտպան Սերխի Ռոբերտոն, ով նախորդ մրցաշրջանում թիմի ավագն էր, հեռացավ ակումբից։