Անդրեաս Քրիստենսենը կարիերան Անգլիայում շարունակելու երկու թոփ տարբերակ ունի

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է վերադառնալ Անգլիա։ Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել դանիացուն։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» և «Թոթենհեմը» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթում պայքարել Քրիստենսենի համար։ Ֆուտբոլիստին կարող եք ձեռք բերել 25 մլն եվրոյով։

Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Բարսելոնայի» 42 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։