«Վիլյառեալը» նորեկ ունի

«Վիլյառեալը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի հարձակվող Տյերնո Բարիի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ իսպանական ակումբը Բարրիի համար վճարել է 14 միլիոն եվրո, մինչդեռ ֆուտբոլիստը գնահատվում է 4 միլիոն եվրո։

Բարին «Բազելում» հանդես էր գալիս 2023 թվականից։ Այս ընթացքում նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։