Հայտնի է, Սերխի Ռոբերտոյի նոր թիմի անունը

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն պայմանագիր կկնքի իտալական «Կոմոյի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբի պայմանագիրը Ռոբերտոյի հետ նախատեսված կլինի երկու մրցաշրջանով՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

32-ամյա իսպանացին օգոստոսին հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր հուլիսի 1-ին։ Նա կատալոնացիների կազմում անցկացրել է 373 հանդիպում, դարձել 19 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։