GOAL. Ֆուտբոլի պատմության 10 տրանսֆերային ձախողումները

Goal-ը կազմել է ֆուտբոլի պատմության տրանսֆերային ձախողումների վարկանիշային աղյուսակը։

Առաջին հորիզոնականում է ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա» տեղափոխությունը։ Այնուհետև կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար վճարեց 135 մլն եվրո։

Արդյունքում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 185 հանդիպում, դարձել 40 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը տեղափոխվել է ՊՍԺ 2022 թվականի ամռանը:

Պատմության 10 տրանսֆերային ձախողումները՝ ըստ Goal-ի.

1. Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) – Դորտմունդի «Բորուսիայից» «Բարսելոնա», 135 միլիոն եվրո (2017թ.)

2. Էդեն Ազար (Բելգիա) – «Չելսիից» «Ռեալ Մադրիդ», 120 միլիոն եվրո (2019թ.)

3. Ֆիլիպե Կոուտինյո (Բրազիլիա) – «Լիվերպուլից» «Բարսելոնա», 135 միլիոն եվրո (2018)

4. Պոլ Պոգբա (Ֆրանսիա) – «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 105 միլիոն եվրո (2016)

5. Ռոմելու Լուկակու (Բելգիա) – «Ինտերից» «Չելսի», 113 միլիոն եվրո (2021)

6. Ժոաու Ֆելիշ (Պորտուգալիա) – «Բենֆիկայից» «Ատլետիկո», 127 միլիոն եվրո (2019)

7. Նիկոլաս Պեպե – «Լիլից» «Արսենալ», 80 միլիոն եվրո (2019)

8. Հարի Մագուայր ​​(Անգլիա) – «Լեսթերից» «Մանչեսթեր Յունայթեդ», 87 միլիոն եվրո (2019)

9. Անտուան ​​Գրիզման (Ֆրանսիա) – «Ատլետիկոյից» «Բարսելոնա», 120 միլիոն եվրո (2019)

10. Ալվարո Մորատա (Իսպանիա) – «Ռեալից» «Չելսի», 66 միլիոն եվրո (2017):