Սոֆյան Ամրաբատը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլցիները ցանկանում են առաջիկա օրերին պայմանագիր կնքել 28-ամյա մարոկկացու հետ։

Անցած մրցաշրջանում Ամրաբատը վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա անգլիական թիմի կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ չխփելով ոչ մի գոլ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։