Ռոմելու Լուկակուն առաջիկա ժամերին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Նապոլի»։ Ինչպես հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը կհանդիպեն Լոնդոնում 24 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է 35 մլն եվրո ստանալ 31-ամյա բելգիացու համար։ Չնայած նեապոլական ակումբը առաջարկել է 25 մլն եվրո։

Լուկակուն «Չելսի» է վերադարձել 2021 թվականին։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում»՝ 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, 21 գոլ և 4 գոլային փոխանցում։