Անգլիացի վինգեր Ռահիմ Ստերլինգը չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հայտնում է Bayern&Germany-ը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիայի» ղեկավարությունը չի ցանկանում պայմանագիր կնքել անգլիացու հետ, պատճառը ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է։
Ստերլինգը «Չելսիում» է 2022 թվականից։ Ֆուտբոլիստն այժմ 29 տարեկան է։