Մանուել Ուգարտեն պատրաստ է տեղափոխվել ԱՊԼ

ՊՍԺ-ի 23-ամյա կիսապաշտպան Մանուել Ուգարտեն պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ակումբները համաձայնության գան տրանսֆերի շուրջ։

Հնարավոր տրանսֆերի մանրամասները դեռ վերջնական տեսքի են բերվում, սակայն կողմերը վստահ են, որ գործարքը կկայանա մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ֆրանսիական Լիգա 1-ի անցած մրցաշրջանում կիսապաշտպանը երկու գոլային փոխանցում է կատարել խաղադաշտում անցկացրած 25 խաղում:

Ուգարտեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։