«Յուվենտուսը» նորեկ ունի

«Յուվենտուսը» հայտարարել է «Միլանի» պաշտպան Պիեր Կալուլուի թիմ տեղափոխության մասին։

Թուրինյան ակումբում ֆուտբոլիստը հանդես կգա վարձավճարով, հետագայում «Յուվենտուսը» կկարողանա գնել նրա ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Կալուլուն «Միլանի» կազմում մասնակցել է 112 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։